Բաժիններ՝

Թուրքիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 27-ի

Թուրքիայի սեւծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել է՝ հասնելով 27-ի: Այդ մասին հաղորդել է երկրի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչությունը (AFAD): Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 12-ին հայտնել էր 17 զոհվածների մասին:

«Սելավներից եւ հեղեղումներից Կաստամոնուում զոհվել է 25 մարդ, երկուսը զոհվել է  Սինոպում, մեկն անհետ կորել է Բարթինում»,-հաղորդել է գերատեսչությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարերային աղետի շրջանում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 600 մարդ: Շուրջ 300 բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության:

Կաստամոնուի նահանգի Բոզքուրթ քաղաքում հեղեղումների պատճառով կործանվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլվածքների վրա աշխատում են փրկարարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս