«Ազգային ոգու մասին». Աղասի Ենոքյան
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ՄԱՍԻՆ
44-օրյա պատերազմի հերոսներ Քյարամ Սլոյանի, Ռոբերտ Աբաջյանի եւ մյուսների անունը բոլորիս շուրթերին է։ Անգամ Ռոբերտի կեղծ պապ հնարեցին ու նաեւ նրա միջոցով վերցրեցին իշխանությունը։
44-օրյա պատերազմի հերոս հրետանավոր Ալբերտին դժվարությամբ գտա Google-ում, որովհետեւ նրա մասին հղումները արդեն քիչ են, թեեւ նա վերջին պատերազմի icon-ն է եղել։ Այս պատերազմի հերոսների մասին քիչ բան գիտենք, թեեւ, համոզված եմ, բազմաթիվ հերոսներ ենք ունեցել։ Խոսքը չի գնում պաշտոնապես ԱՀ եւ ՀՀ հերոսներ հայտարարվածների մասին, որոնց մեծ մասը, թերեւս, քաղաքական են, ֆեյք են։ Իշխանություններին հիմա իրական հերոսներ պետք չեն, նրանք մտադիր չեն մասսայականցնել հերոսության, հանուն Հայրենիքի անձնազոհության պատմությունները։
Նաեւ հիշեցի, որ Սերժ Սարգսյանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եւ ԱԱԾ տնօրեն Գեւորգի Կուտոյանն ինքնասպան եղան, երբ դեռ պատերազմից առաջ հասկացան, թե ինչ հրեշի են թույլ տվել, որ երկիրը զավթի։ Իսկ 44-օրյա պատերազմից, 5000 տղաների գլուխն ուտելուց ու խայտառակ կապիտուլյացիայից հետո ոչ մի գեներալ ինքնասպան չեղավ, անգամ՝ ոչ ոք հրաժարական չտվեց։
Նաեւ՝ «Նիկոլ կապիտուլյանտ» ասելու համար հիմա պատժում են»։