Բաժիններ՝

Ավստրալիայի մայրաքաղաքում տարվա ընթացքում առաջին անգամ լոքդաուն են սահմանել COVID-19-ի պատճառով

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերան օգոստոսի 12-ին կմիանա «կանաչ մայրցամաքի» այն շրջաններին, որտեղ լոքդաուն է սահմանվել COVID-19 կորոնավիրուսի «դելտա» շտամի հետ կապված անհանգստությունների պատճառով: Այդ մասին վկայում են Ավստրալիայի կառավարական տեղեկատվության կայքի տվյալները:

Լոքդաունը սահմանվել է այն պատճառով, որ Կանբերայում տարվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել երիտասարդ տղամարդու մոտ, որը շփվել է այլ մարդկանց հետ: Սահմանափակումները մայրաքաղաքում կգործեն առնվազն մեկ շաբաթ:

Ինչպես հաղորդում է 9News հեռուստաալիքը, Ավստրալիայի մայրաքաղաքի բնակիչները նետվում են սուպերմարկետներ մթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ գնելու համար: Թույլատրված է պետծառայողների, բուժաշխատողների, տրանսպորտային ընկերությունների, հյուրանոցների եւ կենսականորեն կարեւոր ծառայությունների աշխատակիցների աշխատանքը:

Ավելի քան երկու հոգու ընկերակցությամբ հյուր գնալը Կանբերայում արգելել են, սիրահարներին թույլատրված է այցելել միմյանց: Բացօթյա բոլոր միջոցառումները կամ երեկույթները արգելվել են: Հարկ էդրսում դիմակ կրել լոքդաունի ժամանակ:

Թույլատրված է առանց դիմակի սպորտով զբաղվել 12-ից ցածր տարիքի երեխաներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր ծանրակշիռ հակացուցումներ ունեն: Ավստրալիայի իշխանությունների տվյալներով՝ անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19-ի 366 նոր դեպք: Ընդամենը երկրում վիրուսն ախտահարել է 37 հազար 372 մարդու, 944-ը մահացել են: Ներկայում հիվանդանոցներում գտնվում է COVID-19-ով ախտահարված 439 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս