Բաժիններ՝

«Երբ հայրիկը բանակցություններ սկսեց ՊՍԺ-ի հետ, Նեյմարն արդեն գիտեր ամեն ինչի մասին»․ Մեսսի

Հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես են ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն իմացել իր մոտալուտ տեղափոխության մասին:

«Երբ հայրս բանակցություններ սկսեց Լեոնարդոյի հետ, Նեյմարն արդեն գիտեր ամեն ինչի մասին, քանի որ ես սկսեցի այդ հարցը քննարկել նրա հետ: Ես նաև Դի Մարիային և Պարեդեսին ասացի, որ ՊՍԺ տեղափոխվելու հավանականություն կա, և ես ուսումնասիրում եմ այն:

Մենք քննարկեցինք հաջորդ բոլոր քայլերը, նրանք ինձ հարցրեցին, թե ինչ է կատարվում, պարզապես հաստատապես հասկանալու համար՝ կգա՞մ, թե՞ ոչ»,- ասել է Մեսսին BBC-ին տված հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս