Բաժիններ՝

Ռամոսը Մեսսիին և իր ընտանիքին հրավիրել է ապրել իր տանը

Հարձակվող Լիոնել Մեսսին պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ՝ որպես ազատ գործակալ:

Ինչպես հաղորդում է El Pais-ը, փարիզեցիների պաշտպան Սերխիո Ռամոսը արգենտինացուն և նրա ընտանիքին հրավիրել է ապրել իր մոտ:

«Եթե դուք և ձեր ընտանիքը նախընտրում եք ապրել ոչ թե հյուրանոցում, այլ տանը, կարող եք ինձ մոտ մնալ»,- ասել է Ռամոսը հարձակվողին:

Ռամոսը Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին, Մեսսին՝ «Բարսելոնայում» 2003-2021 թվականներին: Երկուսն էլ թիմերը լքեցին՝ որպես ավագ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս