Թաիլանդը կորոնավիրուսի դեմ սփրեյի տեսքով պատվաստանյութերի կլինիկական փորձարկում կիրականացնի մարդկանց վրա

Թաիլանդի իշխանությունները մտադիր են 2021 թվականի վերջին կորոնավիրուսի դեմ քթային սփրեյի տեսքով երկու պատվաստանյութերի կլինիկական փորձարկում իրականացնել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Թաիլանդի կառավարության մամուլի քարտուղար Ռատչադու Թանադիրեքը հայտնել է, որ երկու դեղամիջոցներն էլ մշակվել են Գենային ճարտարագիտության և կենսատեխնոլոգիաների պետական կենտրոնի կողմից:

Դեղամիջոցը մշակողները մկների վրա փորձարկումներից հետո տարեվերջին կանցնեն մարդկանց վրա կլինիկական առաջին փորձարկումներին: Իսկ փորձարկումների երկրորդ փուլը ծրագրված է 2022 թվականի մարտին:

Թաիլանդում կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար այս պահին օգտագործվում են AstraZeneca, Sinovac և Sinopharm պատվաստանյութերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031