Բաժիններ՝

Ռուսական «Ավրորա» բջջային օպերացիոն համակարգը հասանելի է փորձարկող օգտատերերին

Ռուսական «Ավրորա» օպերացիոն համակարգը, որը նախատեսված է սմարթֆոնների համար, արդեն հասանելի է օգտատերերին: Այս մասին հայտնել է «Открытая мобильная платформа» մշակող ընկերությունը՝ նշելով, որ արդեն բացվել է ծրագրի, այսպես կոչված, «բետա-թեստը»՝ ծրագրի ակտիվ օգտագործումը՝ մինչև զանգվածային օգտագործման համար վերջնական թողարկումը առավելագույն քանակով սխալներ հայտնաբերման նպատակով։

Աղբյուրը նշում է, որ թեստավորման ծրագրին կարող է մասնակցել ցանկացած օգտատեր, որը կհասցնի գրանցվել: Յուրաքանչյուր թեստավորող օգտատիրոջը ընկերությունը կհատկացնի 2017 թ. արտադրության Inoi R7 մոդելի սմարթֆոն՝ «Ավրորա» օպերացիոն ծրագրի նոր տարբերակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս