Բաժիններ՝

Լատվիայի սահմանապահները 91 անօրինական միգրանտների են կանգնեցրել Բելառուսի հետ սահմանին

Լատվիայի պետական սահմանային պահպանությունը (ՊՍՊ) մեկ օրում եւս 91 մարդու կանխել է անօրինականորեն հատել լատվիա-բելառուսական սահմանը: Այդ մասին BNS գործակալությանը հաղորդել են ՊՍՊ-ում:

Նշվում է, որ ոչ մի մարդ չի ձերբակալվել: Ընդամենը լատվիա-բելառուսական սահմանը անօրինականորեն հատելու համար օգոստոսի 6-ից մինչեւ 10-ը ձերբակալվել է 295 մարդ, տարեսկզբից՝ 355 մարդ: Օգոստոսի 11-ից լատվիա-բելառուսական սահմանին եւ սահմանամերձ գոտում հայտարարվել է արտակարգ դրություն, ինչը սահմանապահներին ավելի ընդարձակ լիազորություններ է տալիս: Սահմանն անօրինական հատելու փաստը հաստատելու դեպքում ՊՍՊ-ն իրավունք ունի խախտողներին վերադարձնել այն երկիր, որտեղից նրանք հատել են սահմանը: Դրա համար թույլատրվում է կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ:

Օգոստոսի 11-ին Լատվիայում հանրապետության ՆԳ նախարարությանն առընթեր ստեղծվել է օպերատիվ վարչություն՝ անօրինական միջրացիայի հետ կապված ճգնաժամը լուծելու համար, հաղորդել է BNS գործակալությունը: Կենտրոնը օգոստոսի 10-ին հանձնարարել է ստեղծել ՆԳ նախարարության ղեկավար Մարիա Գոլուբեւան, այն գլխավորում էէ ՆԳ նախարարության պետքարտուղար Դմիտրի Տրոֆիմովը: Կենտրոնի առաջին նիստը պլանավորվում է գումարել օգոստոսի 12-ին: Ավելի վաղ Բելառուսի տարածքից անօրինական միգրացիայի խնդրի հետ բախվել Էր բալթյան մեկ այլ երկիր՝ Լիտվան: Այնտեղ տարեսկզբից բռնել են ավելի քան 4,1 հազար անօրինական միգրանտների: Այս հանրապետության պաշտոնատար անձինք միգրանտների աճող հոսքը համարել են «բելառուսական ռեժիմի հիբրիդային ագրեսիա»:

Դրա պատճառով երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Նաեւ որոշում է ընդունվել հետ վերադարձնել այն անձանց, որոնք փորձում են անօրինականորեն հատել սահմանը, ինչը զգալիորեն նվազեցրել է միգրանտների հոսքը: Բացի այդ, Լիտվայի կառավարությունը օգոստոսի 12-ին դիմել է հանրապետության նախագահ Գիտանասու Նաուսեդեին, որպեսզի նա լրացուցիչ լիազորություններով օժտի զինվորականներին՝ սահմանամերձ գոտում գործողությունների համար: Օգոստոսի 12-ին Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայությունը հաղորդել է, որ անցած օրվա ընթացքում լիտվացի սահմանապահները Բելառուսին են վերադարձրել 11 միգրանտների, որոք փորձել են անօրինականորեն հատել Լիտվայի սահմանը, հաղորդել է BNS-ն: Հանրապետության տարածքում ոչ ոք չի ձերբակալվել: Սահմանային շրջանում միջադեպեր չեն գրանցվել, պարեկումն անցկացվում է ուժեղացված ռեժիմով՝ զինվորականների ներգրավմամբ, տեղեկացնում է BNS-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս