Կառավարությունը 16,9 մլն դրամ կփոխհատուցի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին
Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխհատուցի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին` չվճարված հավելավճարի դիմաց։ Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում։
Հիշեցնենք,որ արդարադատության արդեն նախկին նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքով իշխանությունը ՍԴ դատավորներից փորձում էր ազատվել։
2020 թվականին ԱԺ-ի կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորրի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնից:
Իր իրավունքների պաշտպանության համար Ալվինա Գյուլումյանը դիմել էր դատարան։
ՀՀ վճռաբեկ դատարանը վերջերս մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601 հազար դրամի չափով` ընդհանուր 16.9 մլն դրամ: