Թալիբները հայտարարել են Աֆղանստանում իրադրության լուծման խաղաղ մոտեցման մասին
«Թալիբան» շարժման պատվիրակությունը Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովին հայտարարել է Աֆղանստանում իրադրության խաղաղ լուծմանը հավատարմության մասին: Այդ մասին հայտնել է Քատարում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
Ավելի վաղ թալիբների ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Քաբուլովը հանդիպում է անցկացրել Քատարում շարժման քաղաքական գրասենյակի տնօրեն մոլլա Բարադար Ախուդի հետ:
«Քաղաքական գրասենյակի («Թալիբան»-ի) ղեկավար մոլլա Բարադար Ախուդը եւ նրան ուղեկցող պաատվիրակությունը հանդիպում է ունեցել Աֆղանստանի գծով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովի հետ: ԱԻԷ-ի (Աֆղանստանի իսլամական Էմիրություն, թալիբների կառավարչական համակարգի ինքնանունը) պատվիրակությունը վերստին հայտարարել է խաղաղ լուծմանը հավատարմության մասին, ասելով, որ իրենց գերակայությունը խնդիրները բանակցությունների միջոցով լուծելն է, սակայն մյուս կողմերը չպետք է խոչընդոտներ ստեղծեն»,-Twitter-ում գրել է Շահինը:
Քատարի մայրաքաղաքում Աֆղանստանի շուրջ բանակցություններ են անցկացվում «Թալիբան» շարժման, աֆղանական պատվիրակությունների եւ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի ու Պակիստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Աֆղանստանում առաջին տարին չէ որ շարունակվում է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» արմատական շարժման հետ, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական եւ սահմանային շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Էսկալացիան տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ ԱԳ նախարարը համարել է Վաշինգտոնի առաքելության ձախողման ընդունում Աֆղանստանում:
Թալիբներն օգոստոսի 6-ին հայտարարել են, որ գրավել են Զարանջ քաղաքը՝ Աֆղանստանի հարավարեւմտյան Նիմրոզ նահանգի վարչական կենտրոնը: Զարանջը 2016 թվականից դարձել է Աֆղանստանի նահանգի առաջին մայրաքաղաքի, որը վերցրել են թալիբները: Դրանից հետո նրանք հայտարարել են, որ վերցրել են երկրի 34 նահանգներից եւս ութի վարչական կենտրոնները, այդ թվում Կուդուզ քաղաքը, որը գտնվում է Տաջիկստանի մերձակա սահմանային անցումից 60 կիլոմետր հեռավորության վրա: Պաշտոնական Քաբուլը հերքել է Կունդուզի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին հաղորդագրությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: