 
                        Որքա՞ն գումար կվաստակի Մեսսին ՊՍԺ-ում 2 տարվա ընթացքում
 
                                    Հայտնի են դարձել ՊՍԺ-ի հետ Լիոնել Մեսսիի պայմանագրի մանրամասները:
Ըստ Le Parisien-ի, արգենտինացին 2 տարվա ընթացքում ֆրանսիական ակումբից կստանա ավելի քան 120 միլիոն եվրո:
ՊՍԺ-ն Լիոնելին կվճարի 40 միլիոն եվրո ստորագրությամբ բոնուս, իսկ Մեսսիի տարեկան աշխատավարձը կկազմի 41 միլիոն եվրո: Բացի այդ, նպատակներին հասնելու համար բոնուսները նշված են համաձայնագրում: Օրինակ, Լեոն կստանա բոնուս, եթե նա ՊՍԺ-ի հետ նվաճի Չեմպիոնների լիգան կամ վերցնի մեկ այլ «Ոսկե գնդակ»:
Այսպիսով, Մեսսին դարձավ ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ շրջանցելով Նեյմարին, ով ստանում է տարեկան 36,8 միլիոն եվրո, և Կիլիան Մբապպեին, որի աշխատավարձը կազմում է տարեկան 25 միլիոն եվրո:
Մեսսին Լիգա 1-ի պատմության մեջ ունի ամենաբարձր աշխատավարձը:
ՊՍԺ-ում հարձակվողը կարող է վաստակել 163 միլիոն եվրո, եթե կողմերն օգտագործեն պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակը, որը նշված է ընթացիկ պայմանագրում:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        