Կկարողանա՞ հայկական թիմը հաջողության հասնել․ «Ալաշկերտ»-«Կայրաթ»
Այսօր «Ալաշկերտն» ու «Կայրաթը» պատասխան հանդիպում կանցկացնեն Եվրոպա լիգայում։ Հանդիպումը տեղի կունենա Երևանում և կմեկնարկի ժամը 19։00-ին։
«Ալաշկերտ»
Հայկական ակումբը պայքարեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու համար, սակայն որակավորման քառորդ եզրափակչում չկարողացավ հաղթահարել մոլդովական «Շերիֆի» արգելքը: Դրանից հետո Ալեքսանդր Գրիգորյանի սաները անհաջող մեկնարկեցին ներքին առաջնությունում, քանի որ խոշոր հաշվով պարտվեցին «Արարատ-Արմենիային» (0:3):
«Ալաշկերտը» սկսեց թուլանալ, ուստի ավելի քան երբևէ մոտիվացված էր «Կայրաթի» դեմ Եվրոպայի գավաթի խաղին: Թիմին հաջողվեց ուժեր հավաքել, սակայն չհաջողվեց մրցակցին հաղթել հյուրընկալվելիս (0:0): Այժմ ամեն ինչ կորոշվի տնային մարզադաշտում, այնպես որ, հաջողության շանսեր կան:
«Կայրաթ»
Դեղին-սևերը կարող էին պայքարել նաև Չեմպիոնների լիգայի համար, սակայն «Ցրվենա Զվեզդան» բոլորովին այլ ծրագրեր ուներ և մրցակցին դուրս թողեց մրցաշարից: Կիրիլ Կեկերի թիմը հայտնվեց Եվրոպա լիգայում, որտեղ նրանք արդեն մեկ հանդիպում էին անցկացրել:
«Կայրաթը» հանդիպեց «Ալաշկերտի» հետ, չնայած հայրենի պատերը շատ չօգնեցին: Թիմը փորձում էր գրոհել ամբողջ ուժով, չնայած 36-րդ րոպեին կարող էին բաց թողնել, քանի որ Ռադե Դուգալիսը տուգանային հրապարակում կատարեց խախտում, սակայն մրցակիցը չիրացրեց 11-մետրանոցը: Մի խոսքով, թիմի բախտը բերեց, չնայած չի կարելի ասել, որ թիմերից մեկը զգալի առավելություն ուներ մյուս նկատմամբ։
Մասնագետները դիմակայության ֆավորիտ են համարում «Կայրաթին», սակայն, ինչպես ցույց տվեց առաջին հանդիպումը, Կիրիլ Կեկերի սաների խաղում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Հիմնական մարզիչը պետք է ուշադրություն դարձնի պաշտպանությանը, այս պահին հենց դա է թույլ օղակը: «Ալաշկերտի» խաղացողները քաջ գիտակցում են, որ տան դաշտի գործոնը իրենց կողմն է, և պետք է դրանից առավելագույնը քամել:
Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Մուտքը տոմսերով է, բայց անվճար։
Սիրարփի Աղաբաբյան