«ՀՀ կառավարությունը հապճեպ և թաքուն որոշում է ընդունել՝ չգիտակցելով դրա հետագա աղետալի ազդեցությունը»․ Արմեն Սաքապետոյան
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ, իրավաբան Արմեն Սաքապետոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ կառավարությունը հապճեպ և թաքուն (առանց հանրային քննարկման, շրջանցելով e-draft համակարգում նախագիծը քննարկման դնելու իրավական պահանջը)՝ չգիտակցելով իր կողմից ընդունվող որոշման հետագա աղետալի ազդեցությունը ընդունեց մի որոշում, որով առաջարկում է դադարեցնել եկամտային հարկի հետ վերադարձման ծրագիրը։
Մեր գործընկերները այդպես էլ չեն կարողանում հասկանալ թե այս ծրագրի կարևորությունը, թե ընդհանրապես կառուցապատման` որպես տնտեսության շարժիչ ուժ լինելու հանգամանքը։ Ցավով պետք է նշեմ, որ այս որոշման բացասական հետևանքները շատ շուտով կրելու եք յուրաքանչյուրդ, քանի որ այն ուղղակի ազդելու է բյուջետային եկամուտների, աշխատատեղերի կրճատման, աշխատուժի արտագաղթի, տնտեսական ակտիվության, ներդրումների նվազման և բնակարանային պայմանները բարելավելու վրա»։