Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվությունը Սև ծովի երկնքում եռակի աճել է. ՀՌՕ

ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիքների ինտենսիվությունը Սեւ ծովի ջրատարածքում ընթացիկ տարում աճել է գրեթե եռակի: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատար Նիկոլայ Գոստեւը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները վերջին ժամանակներս անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հարավային սահմանների նկատմամբ: «Անցյալ տարվա համեմատությամբ գրեթե եռակի աճել է ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիչքների ինտենսիվությունը Սեւ ծովի ջրատարածքում: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին պատասխանատվության հարավային գոտում մեր արեւմտյան «գործընկերների» օդուժը կատարել է 270 հետախուզական թռիչք, 2020 թվականին՝ շուրջ 530, իսկ այս տարվա սկզբից ի վեր՝ ավելի քան 560»,-ասել է Գոստեւը «Ռուսաստանի հարավի ռազմական լրաբեր» թերթին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետախույզ ինքնաթիռներին եւ անօդաչուներին միացել են Ֆրանսիայի ինքնաթիռները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի տակտիկական օդուժը:

«Նրանց ոչ մի թռիչք աննկատ չի մնում, միավորման հակաօդային պաշտպանության միջոցները շուրջօրյա հետեւում են այդ թռիչքներին, եւ մենք ժամանակին դրանց հակազդում ենք, միեւնույն ժամանակ խստիվ պահպանում ենք միջազգային նորմատիվա-իրավական նորմերը եւ կանոնները, որպեսզի թույլ չտանք Ռուսաստանի օդային տարածության խախտում»,-ասել է օկրուգի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատարը: Նա ճշտել է, որ բանակի հակաօդային պաշտպանության հերթապահ կործանիչները 15 անգամ բարձրացել են արտասահմանյան ինքնաթիռների նույնականացման եւ ուղեկցման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս