
Ճապոնիայի ափերի մոտ վառելիքի արտահոսք է տեղի ունեցել ծանծաղուտում խրված նավի պատճառով

Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնանավը ծանծաղուտում է խրվել Աոմորիի հյուսիսային պրեֆեկտուրայի Հատինոհե նավահանգստի շրջանում, ինչի հետեւանքով նավի կորպուսում խորը ճաք է գոյացել: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Շուրջ 40 հազար տոննա ջրատարողություն ունեցող CRIMSONPOLARIS նավի վրա միջադեպի պահին գտնվում էր անձնակազմի 21 անդամ՝ Չինաստանի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ: Նրանք բոլորը փրկվել են: Մինչեւ օգոստոսի 12-ը առավոտյան ժամը 9-ը (Երեւանի ժամանակով 04:00-ն) ճաքը տարածվել է կորպուսի ամբողջ մակերեսով, ինչի արդյունքում դրա ոչ մեծ մասը պոկվել ընկել է:
Ներկայում մասնագետները որոշում են վթարի վայրում նավի խորտակվելու հավանականությունը: Նաեւ աշխատանք է սկսվել նավից արտահոսող վառելիքի տարածումը չթույլտրելու ուղղությամբ: Ճապոնիայի վարչապետի գրասենյակին առընթեր ստեղծվել է շտաբ՝ միջադեպի հետ կապված տեղեկատվություն հավաքելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: