![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախի արտգործնախարարն առցանց հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի արտգործնախարարի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/mailservice.thumb_.jpg)
Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն առցանց հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի Հանրապետության – Ալանիայի Պետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հետ։
Քննարկվել են երկու պետությունների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։