Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհն ընդգրկել է ավելի քան 202 հազար հեկտար տարածություն
«Դիքսի» բնական հրդեհի տարածությունը, որը Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնում է հուլիսի կեսերից, գերազանցել է 202 հազար հեկտարը: Այդ մասին են վկայում նահանգի հրշեջ վարչության՝ օգոստոսի 11-ին հրապարակված տվյալները:
Կրակը մեկուսացված է 30 տոկոսով: Մեկ ամսում կրակը ոչնչացրել է 1 045 շինություն, ներառյալ 550 բնակելի տուն:
Հրդեհի տարածմանը նպաստում են քամին, շոգը եւ օդի ցածր խոնավությունը: Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում է Այդահոյի նահանգում, ԱՄՆ-ի արեւմուտքում կրակով է բռնված ավելի քան 951 հազար հեկտար մակերեսով տարածք: 14 նահանգներում կա 105 խոշոր օջախ: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Կալիֆոռնիայում, Օրեգոնի, Վաշինգտոնի, Մոնտանայի եւ Այդահոյի նահանգներում: Տարեսկզբից ի վեր երկրի արեւմուտքում հրդեհների ընդհանուր տարածությունը գերազանցել է 1,5 միլոն հեկտարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: