Բաժիններ՝

Լեհաստանն ուժեղացնում է Բելառուսի հետ սահմանը միգրանտների հոսքի պատճառով

Լեհաստանը միգրանտների չդադարող հոսքի պատճառով միջոցներ է ձեռնարկում Բելառուսի հետ սահմանը ուժեղացնելու համար: Այդ մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը:

«Եթե խոսքը գնում է Բելառուսի հետ սահմանի մասին, ապա այնտեղ գործողություններ են ձեռնարկվում, որպեսզի այն առաջվանից ավելի շատ անվտանգ դարձնեն: Ի հայտ են գալիս միտումներ, որոնք ավելի վաղ չէին դիտվել, եթե խոսենք սահմանի անցումների մասին»,-նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Լեհ սահմանապահների տվյալներով՝ տարվա սկզբից իրենք բռնել են ավելի քան 870 անօրինական միգրանտների, որոնք փորձել են հանրապետության տարածք թափանցել Բելառուսից: Անցյալ ողջ տարվա ընթացքում ձերբակալվել է 122 մարդ:

Այս տարվա հուլիսի սկզբից ի վեր Վիլնյուսում հայտարարել են Բելառուսի հետ սահմանին անօրինական միգրանտների թվի կտրուկ ավելացման մասին: Լիտվայի իշխանություններն իրենց խոսքը հաստատել են այդ ցուցանիշն անցյալ տարիների համապատասխան ցուցանիշների հետ համեմատելով: Նախօրյակին ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ Լատվիան արտակարգ դրության ռեժիմ է սահմանել անօրինական միգրանտների հետ կապված իրադրության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս