Բաժիններ՝

Կալիֆոռնիայում անտառային հրդեհն ավելի քան 950 շենք է ոչնչացրել կամ վնասել հուլիսի կեսերից ի վեր

Կալիֆոռնիայի նահանգում «Դիսքի» անտառային հրդեհը հուլիսի կեսերից ի վեր ոչնչացրել կամ վնասել է 954 շենք: Ադ մասին հայտնել է նահանգի հրշեջ վարչությունը: Վարչության տվյալներով՝ կրակը լիովին ոչնչացրել է 893 շենք, եւս 61 շինության վնաս է հասցվել:

«Դիսքին» գրեթե չոս շաբաթվա ընթացքում ընդգրկել է 487 հազար ակր (197 հազար հեկտար) անտառ, դարձել է կրակի ամենամեծ առանձին օջախը Կալիֆոռնիայում եւ երկրորդ ամենաընդարձակ անտառային հրդեհը նահանգում դիտարկումների ամբողջ ժամանակամիջոցում: Այժմ այն զիջում է լոկ այն համալիր հրդեհին, որը մոլեգնել էր անցյալ տարվա օգոստոսին: Ներկայումս հրշեջներին հաջողվել է մեկուսացնել բռնկման օջախի սոսկ 25 տոկոսը: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ սպառնալիքի տակ է գտնվում շուրջ 16 հազար կառույց: Ընդամենը նահանգում արձանագրվել է անտառային հրդեհների 11 խոշոր օջախ, դրանց մարմամբ զբաղվում է 9 600 մարդ, Կալիֆռնիայի իշխանությունները կարգադրել են տարահանվել 12 հազար բնակիչների:

Օդերեւութաբաններն այս շաբաթ անձրեւներ չեն սպասում, սակայն քամու պոռթկումները, որոնք անցյալ շաբաթ նպաստում էին կրակի արագ տարածմանը, կհանդարտվեն: Սպասվում է, որ անտառային հրդեհները բացասական ազդեցություն կգործեն 16 նահանգների վրա, մասնավորապես, կվատանա օդի որակը, վնաս կրած տարածքների բնակիչները մշուշաքող կնկատեն եւ խանձահոտ կզգան: Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում է Այդահոյի նահանգում, ընդամենը մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում արձանագրվել է ավելի քան 37 հազար հրդեհ, որոնք ոչնչացրել են 1,77 միլիոն հեկտար անտառ: Ամբողջ երկրում կրակի դեմ պայքարում է գրեթե 26 հազար հրշեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս