Բաժիններ՝

Լատվիան արտակարգ դրության ռեժիմ է սահմանում անօրինական միգրանտների պատճառով

Լատվիայի կառավարությունը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել միգրանտների հետ կապված իրադրության պատճառով։ Սահմանի վրա ստեղծված բարդ իրադրության մասին հայտարարել է Լատվիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Մարիա Գոլուբեւան: Նա նաեւ ավելի վաղ էր հանձնարարել արտակարգ դրության ռեժիմ սահմանել Լատվիայում: «Կառավարությունը որոշում է ընդունել սահմանի վրա արտակարգ դրության ռեժիմ սահմանելու վերբերյալ:

Սահմանի ամրապնդումն սկսվում էանհապաղ»,-ՆԳ նախարարության ղեկավարը գրել է Twitter-ում: Սահմանապահ ծառայությունում հաղորդում են, որ անցած օրվա ընթացքում լատվիա-բելառուսական սահմանի վրա ձերբակալվել է շուրջ 200 անօրինական միգրանտ: Լատվիայի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել սահմանապահներին:

Միգրանտների հետ կապված իրադրության պատճառով հուլիսի 2-ից արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Լիտվայում: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ Լիտվայի նախագահը Եվրախորհրդին խնդրել է գնության մասին միգրանտների հետ կապված իրադրության պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս