Բաժիններ՝

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է Շուշիի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է օգոստոսի 9-ին Շուշիի մոտակայքում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Օգոստոսի 9-ին, ժամը 17:45-ի սահմաններում Շուշի բնակավայրի մոտակայքում Արցախի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների ջանքերով կրակոցները դադարեցվել են, տուժածներ չկան: Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031