Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 391, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 391 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233 001-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4664 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1129 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5793-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 139 է, ընդհանուր առողջացածներինը՝ 221 729, փաստացի բուժվողներինը՝ 5479: Մեկ օրում արվել է 6425 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 11 409 091 թեստավորում:

Տեսանյութեր

Լրահոս