Բաժիններ՝

Վանաձորում ծառն ընկել է կայանված ավոտեմեքենաների վրա

Օգոստոսի 9-ին, ժամը 17։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտակայքում կայանած երկու ավտոմեքենաների վրա ծառի ճյուղ է ընկել, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քամու հետևանքով ծառի ճյուղը ընկել է Տիգրան Մեծ պողոտայում գտնվող զրուցարան-տաղավարի և մոտակայքում կայանած «Mitsubishi Airtrek» (վարորդ՝ Գ․ Մ․) և «Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ Ժ․ Ա․) ավտոմեքենաների վրա։

Փրկարարները ճյուղը մասնատելով ավտոմեքենաները դուրս են բերել ճյուղի տակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031