Բաժիններ՝

Տհաճ խոսակցություն էր սկսվել, ինչից հետո պատանին դանակահարել էր հորը… սպանություն՝ Ձորաղբյուրում

Օգոստոսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի առանձնատներից մեկում մարդ է մահացել: Ահազանգով նախ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ապա ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության։ 48-ամյա տանտիրոջ մարմնին ծակած-կտրած վերքեր կային. նա դանակի մի քանի հարված էր ստացել։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տղամարդու հետ առանձնատանը եղել էր նրա 16-ամյա որդին։

Նրանց միջև տհաճ խոսակցություն էր սկսվել, ինչից հետո պատանին դանակահարել էր հորն ու հեռացել առանձնատնից։ Լուսադեմին առանձնատուն էր գնացել տանտիրոջ ընկերը ու տեսել, որ նա սպանված է և ահազանգել էր շտապօգնություն։

Կոտայքի ոստիկանները կարճ ժամանակում ճշտեցին 16-ամյա տղայի գտնվելու վայրը և նրան Երևանի Մոսկովյան փողոցում հայտնաբերելուց հետո բերման ենթարկեցին:

Պատանին ոստիկանությունից ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, խոստովանական ցուցմունք տվել ու ձերբակալվել: Կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում ձերբակալվածը իրավապահներին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը, որը թաքցրել էր հողամասում։ Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս