Վրաերթի ենթարկված 79-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 7-ին, ժամը 08.00-ին, Երևանի Վ. Փափազյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 79-ամյա Արսեն Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Օգոստոսի 8-ին, ժամը 22.20-ին, տղամարդը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։