
Թուրքիայում ավտոբուսի վթարից 21 մարդ է մահացել

Թուրքիայի Բալըքեսիր նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 15 մարդ, իսկ 17-ը ստացել են վնասվածքներ։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայություններն ու իրավապահները։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։ Ավտոբուսը Թուրքիայի Բալըքեսիր քաղաքից մեկնում էր Էդրեմիթ քաղաք։ Նշվում է, որ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները հրապարակել են նաև տեսանյութ։
Օգոստոսի 6-ի առավոտյան Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում Ստամբուլից Իզմիր ուղևորներ տեղափոխող ավտոբուսը բախվել էր ճանապարհի եզրին կայանված վիճակում գտնվող բեռնատար մեքենային: Այդ վթարից 9 մարդ էր մահացել, 30-ը՝ վիրավորվել: