
«Թալիբան»-ը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Աֆղանստանի առիթով

«Թալիբան» արմատական շարժումը հանդես է եկել ԱՄՆ-ին նախազգուշացմամբ՝ պահանջելով չմիջամտել Աֆղանստանի գործերին: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչները Ջաուզջան նահանգի մայրաքաղաք Շիբերղանում ավիահարվածներ են հասցրել «Թալիբան»-ին: Հանրապետության պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ոչնչացվել է ավելի քան 200 թալիբ:
«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ներկայացուցչը նշել է, որ երկրում տեղի ունեցողի հարցում մեղավոր են Աֆղանստանի իշխանությունները: «Թալիբան»-ը ավելի վաղ հայտարարել Է, որ վերահսկողության տակ է վերցրել Կունդուզի եւ Սարի-Փուլի նահանգները, ինչպես նաեւ Թահարի նահանգի վարչական կենտրոնը:
Իրադրությունն Աֆղանստանում սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի պետությունները սկսեցին զորքերը դուրս բերել հանրապեիությա տարածքից, ինչը տեղի Է ունենում հաշտության համաձայնագրի շրջանակներում, որը 2020 թվականին ստորագրվել է թալիբների եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ:
Ենթադրվում է, որ ուժերի դուրսբերումը կավարտվի մինչեւ սեպտեմբերի 11-ը:
Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել թալիբների ուղղությամբ: