Բաժիններ՝

Հայթաղ գյուղի որոշ բնակիչներ մշակումն արգելված կանեփ են ցանել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի որոշ բնակիչներ մշակումն արգելված կանեփ են ցանել ու մշակում:

Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները օգոստոսի 3-ին Հայթաղ գյուղի 38-ամյա մի բնակչի հողամասում հայտնաբերեցին կանեփի 12 բույս: 52 և 56 տարեկան ևս երկու բնակչի հողամասերի զննությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին կանեփի 17 բույս: Ժամեր անց քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների փոխգործակցության արդյունքում նույն գյուղի 67-ամյա մի բնակչի հողամասում հայտնաբերվեց կանեփի 78 բույս:

Հայտնաբերվածն արմատախիլ է արվել, փաթեթավորվել և կնիքվել է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031