Ապօրինի ծառահատում՝ Դսեղի անտառպետության տարածքում
Հուլիսի 30-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները բնապահպանական ոլորտի իրավախախտումների նախականխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Դսեղ գյուղի հանդամասերից մեկում հայտնաբերել են ծառերի կոճղեր և շուրջ 5 խմ կաղնու և բոխու փայտանյութ:
Նույն տեղանքում հայտնաբերվել է նաև Դսեղ գյուղում բնակվող մի երիտասարդ, որը փայտանյութը բենզասղոցով մանրացնում էր։ Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ծառերն ինքն է ապօրինի հատել։ Հայտնաբերված փայտանյութը հանձնվել է Թումանյանի անտառտնտեսության Դսեղի անտառպետությանը: Բենզասղոցը վերցվել է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։