Բաժիններ՝

«ՏաԹևեր»-ում 42 քաղաքացի տարհանվել է․ ճոպանուղին աշխատում է

ՀՀ ԱԻՆ փրկարարները և «ՏաԹևեր» ճոպանուղու աշխատակիցների հետ կայծակի պատճառով կանգ առած ճոպանողուց տարահանել են 42 քաղաքացու։

Օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղու խափանման հետևանքով երկու օդախուց արգելափակվել է բարձրության վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ տարահանել են 42 քաղաքացու։

«ՏաԹևեր» ճոպանուղուց էլ տեղեկացնում են, որ օգոստոսի 8-ին, ժամը 15։40 կայծակի հետևանքով և անվտանգությունից ելնելով, ճոպանուղին կանգ է առել ընթաքի ժամանակ։

«Այդ պահին ճոպանուղու երկու խցիկներում եղել են 41 ուղևոր և 2 ուղեցկող։ Արդեն ժամը 18։45-ի դրությամբ բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են ճոպանուղու աշխատակիցների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս