Բաժիններ՝

Կենդանակերպի 3 ամենախելացի նշանները

Կենդանակերպի այս 3 նշանները ունեն ինտելեկտի բոլոր տեսակները, ևզարգացած են առավելագույն չափով:

Սա չի նշանակում, որ կենդանակերպի այլ նշանի տակ ծնված մարդիկ ավելի քիչ շնորհալի են, բայց սա  խոսում է միայն այն մասին, որ որոշ մոլորակներ ավելի մեծ ազդեցություն են ունենում անհատի որոշակի առանձնահատկությունների վրա:

Երկվորյակներ

Երկվորյակները Մերկուրիի երեխաներն են: Այս մոլորակը պատասխանատու է տրամաբանության, էրուդիցիայի և ինտելեկտի համար։ Հենց Մերկուրիի շնորհիվ է, որ երկվորյակները պայծառ միտք ու պայծառ ինտելեկտ ունեն։ Դեռ վաղ մանկությունից փոքրիկ երկվորյակը հետաքրքրասիրություն և անհավանական սրամտություն է ցուցաբերում։

Կենդանակերպի այս նշանին բնորոշ է լուծել խնդիրները լույսի արագությամբ, նկատել ամենափոքր մանրամասները: Մերկուրին երկվորյակներին ֆենոմենալ հիշողություն, տեղեկատվության արագ յուրացում և զարմանալի խորաթափանցություն է պարգևել։

Կույս

Մերկուրի մոլորակը կույսին պարգևատրել է մտքի վերլուծական ունակություններով, վառ ինտելեկտով, վերլուծելու կարողությամբ, ինչպես նաև մանրուքների հանդեպ ուշադրությամբ ։

Ձեռներեցությունը և զուսպ քննադատությունը թույլ չեն տալիս կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին մոլորության մեջ գցել։  Իրենց բոլոր գիտելիքները նրանք ստուգում և կոփում են գործնականում:

Ջրհոս

Կենդանակերպի ամենախելացի նշանների վարկանիշում երրորդ, բայց ոչ պակաս պատվավոր տեղն է զբաղեցնում ջրհոսը: Այս նշանին հովանավորում է ուրանը: Ջրհոսները սիրում են ամեն ինչ անել յուրովի։ Ջրհոսները համառորեն հետևում են տեխնիկական առաջընթացին, պաշտում տարբեր տեխնոլոգիական նորույթները։

Երբեմն թվում է, որ այդ մարդիկ կարծես մեկ աստիճան ավելի մոտ են ապագային, քան երկրագնդի մյուս բնակիչները ։ Ջրհոսները ներշնչված փորձարարներ են, նորարարներ։

Պատրաստեց Արաքս Պողոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս