Բաժիններ՝

Տոկիո 2020․ մեդալային հաշվարկում ԱՄՆ-ն շրջանցեց Չինաստանին, Հայաստանը 69-րդն է

Այս պահի դրությամբ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականն է՝ ընդհանուր 110 մեդալով, որից 38-ը՝ ոսկե։

Երկրորդ տեղում է հայտնվել Չինաստանի հավաքականը՝ 38 ոսկե, 31 արծաթե և 18 բրոնզե մեդալներ։
Երրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիա օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 27 ոսկե, 14 արծաթե և 17 բրոնզե մեդալներ։

Լավագույն քառյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականը՝ 21 ոսկի, 21 արծաթ, 22 բրոնզ:

Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցնում է 69-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս