Բաժիններ՝

Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Օգոստոսի լույս 5-ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Գյումրում բնակվող 32-ամյա մի տղամարդ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում։

Նույն օրը՝ լույսը չբացված, կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մուշի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային թափանցիկ փաթեթ՝ սպիտակ, յուրահատուկ հոտով փոշենման զանգվածով։

Բերման ենթարկվածի հայտնածով՝ այն «PVP» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով՝ իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Դեպքի առթիվ Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031