
Օդեսա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո տղամարդը բերման է ենթարկվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 7-ին Օդեսա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Արթուր Ա.-ն, որը 1999 թ. հունվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր
ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: