Բաժիններ՝

Պատերազմի օրերին ընկույզ վաճառող հետախույզ փոքրիկ Վահեն վիրահատվել է

Պատերազմի օրերին ընկույզ վաճառող հետախույզ փոքրիկ Վահեն վիրահատվել է: Այս մասինտեղեկացնում է «Շենգավիթ» ԲԿ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հիշու՞մ եք պատերազմի օրերին ընկույզ վաճառող Վահեին, ով վաճառքից գոյացած գումարը փոխանցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զինվորների համար:

Օրերս 7 ամյա Վահե Հովհաննիսյանը, շնչառական խնդիրների պատճառով վիրահատվել է «Շենգավիթ» ԲԿ-ում: Վիրահատությունը իրականացրել է քիթ-կոկորդ-ականջաբան, էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Պողոսյանը:

Վահեն արդեն իրեն հրաշալի է զգում:

Վահեի հետ զրույցում պարզեցինք, որ շուտով եղբայր է ունենալու, անունը ինքն է որոշել՝ Մոնթե: Անհամբեր սպասում է եղբոր ծննդին:

Մասնագիտության հարցում արդեն կողմնորոշվել է՝ հետախույզ է դառնալու:

Շնորհակալ ենք Վահեի ծնողներին նման հրաշալի, հայրենասեր որդի դաստիարակելու համար , իսկ Վահեին մաղթում ենք առողջ, խաղաղ ու երջանիկ մանկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031