«Մեզ համար առաջնահերթությունը պաշտպանության ոլորտն է և Պետաիրավական հանձնաժողովը». Նազելի Բաղդասարյան

Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողները ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի ելույթին, որի ընթացքում  նա  Նիկոլ Փաշինյանի միայն անունն էր նշել, իսկ վերջում էլ ավելացրել էր կապիտուլյանտ բառը և զրկվել ձայնի իրավունքից,  հիշեցրեցին, որ ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին դիմում էր անունով, ավելին, «իկ» ածանցն էր ավելացնում: Արդյոք դա ընդունելի՞ էր իրենց համար, Նազելի Բաղդասարյանը հարցին պատասխանեց.

«Ամեն դեպքում ԱԺ նախագահը և փոխխոսնակն օգտվում են իրենց լիազորություններից և իրավունքներից, և ես իրավասու չեմ իրենց գործողությունները մեկնաբանել, բայց վստահեցնում եմ՝ տիկինը, որ ելույթ էր ունենում ամբիոնից, այլ անվայելուչ արտահայտություններ արել է, որի մասին ես նախօրեին իմ ելույթում անդրադարձել եմ»:

Անդրադառնալով ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորմանը, Բաղդասարյանն ասաց, որ խմբակցությունը քննարկում է իր առաջնահերթությունները, որոնք կապված են կոնկրետ հանձնաժողովների ընտրման հետ.

«Ինչպես գիտեք՝ հստակ քաղաքական կոնսուլտացիաներ չեն եղել, և ընդդիմության հետ այս պահին որևէ համաձայնություն չունենք, մենք մշակում էինք մեր ռազմավարությունը, թե ըստ առաջնահերթությունների՝ ո՞ր հանձնաժողովները մենք կվերցնենք և նախագահություն կունենանք: Առաջնահերթությունը մեզ համար պաշտպանության, անվտանգության ոլորտն է և Պետաիրավական հանձնաժողովը…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս