Բաժիններ՝

Վազգեն Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից. Հայաստանը Տոկիոյից կվերադառնա 4 մեդալով

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը զրկվեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Վազգեն Թևանյանն առաջին գոտեմարտում պարտվել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականի անդամ Գաջիմուրադ Ռաշիդովին և հնարավորություն կստանար պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե Ռաշիդովը դուրս գար եզրափակիչ: Սակայն կիսաեզրափակիչում Ռաշիդովը պարտվեց Ճապոնիան ներկայացնող Տակուտո Օտոգուրոյին: Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտից:

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031