
Կառավարությունը զինծառայությունից ազատեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 5 անդամի

Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է ֆուտբոլի ազգային հավաքականի 5 մարզիկների: Այդ ֆուտբոլիստներն՝ Արշակ Ռաֆայելի Կորյանը, Արմեն Արամի Մանուչարյանը, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանը, Արթուր Աշոտի Միրանյանը և Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոն:
Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ քաղաքացիներին տարկետում էր տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը: Քանի որ Արշակ Ռաֆայելի Կորյանի, Արմեն Արամի Մանուչարյանի, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանի, Արթուր Աշոտի Միրանյանի, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոի, 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արշակ Ռաֆայելի Կորյանին, Արմեն Արամի Մանուչարյանին, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին, Արթուր Աշոտի Միրանյանին, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոին, ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: