Ֆիքսենք, որ Հակոբ Արշակյանի համար «Նիկոլ» բառը վիրավորանք է

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանին դիմեց անունով, ինչից հետո ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նրան նկատողություն արեց, զգուշացնելով  վարչապետին անունով չդիմել, պատգամավորը շարունակեց ելույթն ու կրկին   ասաց՝ Նիկոլը, այս անգամ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ զրկում է պատգամավորին  ձայնի իրավունքից.

Աննա Մկրտչյանն անդրադառնալով այս միջադեպին՝ լրագրողների հետ զրույցում ասաց.

«Փաստորեն ֆիքսում ենք, որ Հակոբ Արշակյանի համար «Նիկոլ» բառն արտասանելը վիրավորանք է: Ինչ վերաբերում է կապիտուլյանտին. Մեր երկիրը կապիտուլյացիայի ենթարկված պետություն է՝ ջախջախված հասարակություն, կոտրված պետություն և ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած երկիր: Եթե պետք է գանք Ազգային ժողովում ասենք՝ ՔՊ-ն ասում է՝ ամեն ինչ պետք է լավ լինի, հանգիստ նստեք տեղներդ, թե չէ հակառակ ռեակցիան կլինի՝ ձեզ կփռեն ասֆալտին, նման բան չի լինելու: Կա իրականություն, Հայաստանը կապիտուլյացիայի են տարել միտումնավոր,  և կապիտուլյացիայի տարած մարդը 2018 թվականի ապրիլից շարունակում է  բռնազավթած պահել վարչապետի աթոռը, սա է ճշմարտությունը, ու սա միշտ հնչելու է… Էս երկրում չկա պարոն վարչապետ, չե՛նք ասում, երբ որ կլինի պարոն վարչապետին համապատասխան սուբյեկտ, այդ պաշտոնը կստանձնի մարդ, որը ռեալ երկրի ինքնիշխանության համար կպայքարի, մենք այդ ամենը կանենք, հիմա չկա, ասում ենք, որ կա կապիտուլյանտ Նիկոլ…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս