Արմեն Սարգսյանն​ ընդունել է Հայաստանում Վրաստանի​ դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սագանելիձեին երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման գործում ունեցած ներդրման համար և հետագա հաջողություններ մաղթել նրան:

Նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունները, բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու երկկողմ ջանքերը հնարավորություն են տալիս հետևողականորեն ամրապնդել միջպետական հարաբերությունները և պահպանել ու խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:

Դեսպան Սագանելիձեն նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից և շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031