
Ռոմելու Լուկակուն մոտ է «Չելսի» տեղափոխվելուն

Միլանի «Ինտեր»-ի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել անգլիական «Չելսի» ակումբում: Իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Լուկակուն պայմանագիր է համաձայնեցրել «Չելսի»-ի հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականը:
Նշվում է, որ Բելգիայի հավաքականի հարձակվողը որոշել է տեղափոխվել «Չելսի» և «Ինտեր»-ի ղեկավարությանը խնդրել է վաճառել իր տրանսֆերը:
Սկիրան հայտնել է, որ «Ինտեր»-ը սպասում է «Չելսի»-ի առաջարկին՝ գործարքը վերջնականացնելու համար: Իտալական ակումբն ակնկալում է Լուկակուի տրանսֆերի դիմաց ստանալ 130 միլիոն եվրո: