Իսրայելի բանակը հավաստել է օդուժի հարվածները Լիբանանի թիրախներին ի պատասխան հրթիռների արձակման
Իսրայելի պաշտպանության բանակը հավաստել է օգոստոսի լույս 5-ի գիշերը երկրի կործանիչներով հարվածները Լիբանանի հարավի թիրախներին ի պատասխան արաբական պետության տարածքից երեք հրթիռների արձակման: Համապատասխան հայտարարությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը:
«Ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել արձակման հրապարակներին եւ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք Լիբանանում օգտագործվում են ահաբեկչության համար, որտեղից հրթիռներ են արձակվել: Խոցվել է լրացուցիչ թիրախ այն շրջանում, որտեղից անցյալում հրթիներ էին արձակվում»,- ասված է իսրայելացի զինվորականների հայտարարության մեջ: «Իսրայելի Պաշտպանության բանակը կարծում է, որ Լիբանանն է պատասխանատվություն կրում այն բոլոր գործողությունների համար, որոնք տեղի են ունենում իր տարածքում, եւ նախազգուշացնում է Իսրայելի քաղաքացիական բնակչությանը եւ ինքնիշխանությանը վնաս հասցնելու հետագա փորձերից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 4-ին Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրետանին երեք անգամ գրոհել է թիրախները Լիբանանի հետ սահմանի երկայնքով ի պատասխան հրեական պետության տարածք երեք հրթիռների արձակման, որոնցից մեկը չի անցել սահմանը: Դա եղել է Իսրայելի ադեն երկրորդ հրթիռակոծումը Լիբանանից հունիսի 13-ին վարչապետ Նաֆթալի Բենետի գլխավորությամբ Իսրայելի նոր կառավարության երդմնատվության պահից: Նախորդ անգամ հրեական պետության հյուսիսային շրջանները Լիբանանից հրթիռակոծման էին ենթարկվել հուլիսի 20-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: