 
                        Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան
 
                                    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան: Այս մասին տեղեկացնում է IRIB լրատվական գործակալությունը:
Նիկոլ Փաշինյանն Իրանում է աշխատանքային այցով՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Նախատեսված է ՀՀ վարչապետի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        