Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4233-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 4233-ով: Մահացել է 38 մարդ։

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել էվարակման 432 հազար 903 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս է գրվել 1934 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է90 հազար 827 հիվանդ, մահացել է 5948-ը:

Մեկ օրում արվել է 45 հազար 229 թեստ, այդ թվում 26 հազար 469-ը՝ հակագենի եւ 18 հազար 760-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 9,36 տոկոս, վերջին 14 օրում՝ 7,65 տոկոս, վերջին յոթ օրում՝ 8,35 տոկոս: Պատվաստումներ է ստացել 542 հազար 639 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 16 հազար 852 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 46 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6200, քովիդ-հյուրանոցներում՝ 2297 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս