
COVID-19-ի 29 նոր դեպք է գրանցվել Տոկիոյի Օլիմպիադական խաղերի ընթացքում

Եվս 29 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել՝ կապված Տոկիոյի Օլիմպիադական խաղերի հետ: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Նրանց տվյալներով՝ 29 ախտահարվածների թվում կա չորս մարզիկ, որոնք Ճապոնիա են ժամանել արտասահմանից:
Նշվում է, որ դա COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ամենամեծ թիվն է այն անձանց շրջանում, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ:
COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում հասել է 322-ի: Խաղերից առաջ նրանց հակառակորդները նախազգուշացրել էին, որ օտարերկրացիների ներհոսի կապակցությամբ երկրում կարող է առաջանալ վարակի նոր բռնկում, ինչը կհանգեցնի բժիշկների