Google-ն աշնանը կներկայացնի նոր չիպով աշխատող սմարթֆոններ
Google ընկերությունն աշնանը կներկայացնի Pixel 6 եւ Pixel 6 Pro սմարթֆոնները, որոնք աշխատում են նոր չիպով։ Pixel 6-ը եւ Pixel 6 Pro-ն կներկայացվեն այս աշնանը, եւ հենց այդ ժամանակ մենք ձեզ հետ հաղորդակից կլինենք բոլոր մանրամասներին»,-ասվում է ընկերության փոխնախագահ Ռիք Օսթեռլոուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Google-ի բլոգում:
Օսթեռլոուի խոսքով՝ սմարթֆոններն աշխատելու են Tensor նոր չիպով, որը հատուկ ստեղծվել է Pixel մոդելների համար: «Մենք ձեռնամուխ ենք եղել շարժական սարքերի համար տեխնոլոգիական հարթակի ստեղծմանը, որը մեզ թույլ կտա Pixel-ի օգտատերերին ներկայացնել մեր ամենակատարելագործված արհեստական ինտելեկտը եւ մեքենայական ուսուցումը: Մենք ձեռնամուխ ենք եղել Pixel 6-ի համար միկրոսխեմայով մեր համակարգի ստեղծմանը: Եվ այժմ, տարիներ անց, այն գրեթե պատրաստ է»,-նշել է Օսթեռլոուն:
Նոր սմարթֆոնները նաեւ կունենան կատարելագործված խցիկ եւ խոսքի ճանաչման տեխնոլոգիա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: