 
                        Էմանուել Մակրոնը հայտնել է Pfizer-ով պատվաստվելու մասին
 
                                    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով 2020 թվականի դեկտեմբերին հիվանդացել էր կորոնավիրուսով, հայտնել է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելու մասին:
«Այո, ես մայիսի 31-ին ստացել եմ Pfizer պատվաստանյութի առաջին դեղաչափը»,- նշել է Մակրոնը՝ Instagram-ում պատասխանելով հարցին, թե արդյոք պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով: Մակրոնը ինքնամեկուսացել էր Վերսալում գտնվող տանը և շարունակել աշխատանքը հեռավար մինչև դեկտեմբերի 24-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        