 
                        Կարեն Անդրեասյանը կնշանակվի արդարադատության, Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսների նախարար
 
                                    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել ՀՀ փոխվարչապետի պաշտոնում: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Վահրամ Դումանյանին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում, Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: Արդարադատության նախարարի պաշտոնում վարչապետն առաջարկել է նշանակել Կարեն Անդրեասյանին, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Տիգրան Խաչատրյանին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        