
Իրանի նոր նախագահը խոստացել է պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար

Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է իր պաշտնում պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար, որոնք սահմանված են Թեհրանի դեմ: Այդ մասին նա հայտարարել է երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեիի կողմից նախագահի հաստատման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։
«Մենք կաշխատենք պատժամիջոցների վերացման համար, սակայն մտադիր չենք ժողովրդի կենսամակարդակը կապել արտասահմանյան պետությունների կամքի հետ»,- մեջբերում է Ռայիսիին ISNA գործակալությունը: Նրա խոսքով՝ «բյուջեի պակասուրդ, ներդրումային շուկայի կայունացում, աշխատանք կորոնավիրուսի սպառնալիքների դեմ եւ բնակչությանը ջրով եւ էլեկտրականությամբ ապահովում. սրանք այն գլխավոր խնդիրներն են, որոնք անհրաժեշտ է շտապ լուծել»:
«Ժողովրդի պահանջն ընթացիկ իրավիճակի փոփոխումն է»,- հավելել է քաղաքական գործիչը: Ռայիսիի պաշտոնակալությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Նա հաղթել է հուլիսի 18-ի ընտրություններում՝ հավաքելով 17,9 միլիոն քվե (շուրջ 62 տոկոս)՝ ընտրողների 48,8 տոկոսի մասնակցության դեպքում: Ռայիսին ի տարբերություն ներկայիս նախագահ Հասան Ռոուհանիի պատկանում է պահպանողական քաղաքական ճամբարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: