
Իրանում կայացել է հոգևոր առաջնորդի կողմից նոր նախագահի հաստատման արարողությունը

Օգոստոսի 3-ին Թեհրանում տեղի է ունեցել նոր նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսի հաստատման արարողությունը: Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը: Արարողության ընթացքում երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին նոր նախագահին հաստատել է պաշտոնում:
Բացի դրանից, Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին ներկայացրել է զեկույց նախագահական ընտրությոնների անցկացման մասին: Ռայիսիի պաշտոնակալությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Նա հաղթել է հուլիսի 18-ի ընտրություններում՝ հավաքելով 17,9 միլիոն քվե (շուրջ 62 տոկոս)՝ ընտրողների 48,8 տոկոսի մասնակցության դեպքում: Ռայիսին ի տարբերություն ներկայիս նախագահ Հասան Ռոուհանիի պատկանում է պահպանողական քաղաքական ճամբարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: